Similar Songs
Credits
PERFORMING ARTISTS
Forsh
Performer
COMPOSITION & LYRICS
Areg Karakhanyan
Songwriter
Lyrics
Կորած սեր
1.
Մռայլ մի օր, սենյակ փոշոտ
Դու կմնաս այսօր ինձ մոտ
Վերջին անգամ իմ հարազատ
Այտեր գունատ, ժպիտ թածխոտ
Մեկ մտերիմ մեկ անծանոթ
Մնաս բարով եղիր ազատ:
կրկներգ
Երբ երգում էին մեր սրտերը
Մեղեդին մաշված
Դեռ ծխում էին խարույկները
Օրերում անցած
Անավարտ խճանկար էր
Ցիր ու ցան պատկեր
Անձնուրաց մոլորություն էր
Որ կոչվում էր սեր:
2.
Երբ դառնում է պատմությունը առասպել
Երբ սկսում է լռությունը արտասվել
Երազներդ կրկնվում են շատ հաճախ
Բայց մնում կիսատ
Նմանվում են հին խոսքերը ասմունքի
Վերածվում են քո հուշերը պատրանքի
Պարզապես դառնում է օրդ երեկվա
Գեղեցիկ հեքիաթ:
Written by: Areg Karakhanyan